Ցանկանու՞մ եք , որ Արմեն Սարգսյանը մնա ՀՀ նախագահի պաշտոնում

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ավագ խորհրդական, Eurasia House International-ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր,

Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Համաշխարհային տնտեսական ֆորումի Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի համանախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամ, Ջոն Սմիթ հիմնադրամի հոգաբարձու, Հայկական բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և այլն։

2000-2013 թթ․ եղել է Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու։ 2013-2018 թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: 2018 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018 թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: