«Նիկոլ, դու ո՞վ ես, որ մի վարչապետին հանում ես մյուս վարչապետի դեմ». Էդուարդ Շարմազանովը չի հանդարտվում

Մենք երկու տարի շարունակ ապրում ենք նույն ժամանակաշրջանում, որը ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի, Նիկոլիզմի ժամանակաշրջանում, և ես ամենևին զարմացած չեմ Փաշինյանի արտահայտություններից, որովհետև դա իր ոճն է։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը։

«Դեռևս 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը վերջանգիր ներկայացրեց և շանտաժի ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Եվ երկու տարի առաջ նա քայլեր է կատարում դեպի իր իշխանության բացարձակայնություն, նա ցանկանում է դառնալ միապետ , բռնապետ․․․ այդ ճանապարհով է գնում։ Իր հայտարարությունը ԱԺ-ում բավականին ծիծաղելի, անհեթեթ հակաժողովրդավարական և հակապետական հայտարարություն էր, որը բնորոշ է, օրինակ՝ Ներոնին, Կալիգուլային, Գեբելսին, Հիտլերին՝ բռնապետերին: Ի՞նչ է նշանակում՝ նրանք, որոնք չեն եղել իմ կողմնակիցը և չեն եղել հեղափոխության ջատագովներ, խորհրդարանում չեն լինելու: Եթե այդպես է, թող Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական կառույցներն ուղարկի թոշակի, կառավարի միայն ինքը, իր ընտանիքի անդամները՝ ցարի դեկրետներով: Սա ուղիղ հարված էր բազմակարծությանը»,- ասաց Շարմազանովը:

Դիտեք նաև տեսանյութը.