«Երբ խելքն ու գեղեցկությունը ներդաշնակ են»․ Արփինե Հովհաննիսյանն ամուսնությունից հետո անճանաչելիորեն փոխվել է

«Երբ խելքն ու գեղեցկությունը ներդաշնակ են»․ Արփինե Հովհաննիսյանը՝ հմայիչ ու էլեգանտ կերպարում։ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է հմայիչ ու դասական կերպարում։

Նա կրում է ճերմակ բլուզ, մանուշակագույն պիջակ։ Արձակել է ալիքավոր վարսերն ու նուրբ շպարը համադրել հագուստի երանգների հետ։ Քաղաքական գործչի կերպարն ամբողջացնում են զարդերն ու ժամացույցը։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը գրել է․ «Ամեն ինչ լավ է լինելու»։ Իսկ նրա հետեւորդները շտապել են արձանքել․ «Երբ խելքն ու գեղեցկությունը ներդաշնակ են», «Միշտ սիրուն», «Գեղեցկություն»։