Ով-ով, բայց Նիկոլը իրավունք չունի խոսել ազնվությունից, մաքուր աշխատելուց, Նիկոլի ստերի տրցակն այնքան մեծ է եւ լեցուն, որ վախենամ դժոխքում անգամ նրա համար տեղ չի լինելու․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Փաստորեն, Նիկոլը լրագրողներին եւ լրատավամիջոցներին մեղադրելիս, թե 99 տոկոսը իշխանություններից գումար է վերցրել, իրեն նկատի ուներ։ Դե, իսկ ո՞վ էր կասկածում, կամ՝ այլ բան մտածում,․․։Դա նրա հերթական ինքնախոստովանական ցուցմունքն էր, վաղը պետք կգա։ Բոլորը-բոլորի մասին մեր երկրում ամեն ինչ գիտեն եւ գիտեին նաեւ այն տեղեկությունը, որը երեկ երեկոյան Միքայել Մինասյանը պարզ ու հստակ, եւ՝ անկեղծորեն խոստովանեց։ Ուրեմն, ճիշտ էի երիցս, երբ Նիկոլի էդ 99 տոկոսի մասին հայտարարությունից եւ հերթական լաչառությունից հետո պահանջեցի, որ հստակ սկսի իրենից եւ իր թերթից եւ հրապարակի բոլոր այն անձանց ցուցակը, որոնցից ինքը շանտաժի միջոցով գումար է կորզել


Մեկ բանում մշտապես համոզված եմ եղել եւ Միքայել Մինասյանը երեկվա իր հայտարարությամբ ավելի ամրացրեց իմ համոզմունքը՝ ով-ով, բայց Նիկոլը իրավունք չունի խոսել ազնվությունից, մաքուր աշխատելուց եւ այլ բաներից։ Նրա անցած ճանաապարհը նրան այդ իրավունքը չի տալիս։Ինչպես լրագրող ժամանակ էր մարդկանցից շանտաժով կորզում, հիմա էլ վարչապետությունը օգտագործում է սեփական գրպանը լցնելու համար։

Ու երբ նա հայտարարում է, թե ինքը կոռուպցիոներ չի եղել եւ չի լինելու, ես հռհռում եմ եւ ինձ պես՝ հազարավոր մարդիկ, որովհետւե Նիկոլի ստերի տրցակն այնքան մեծ է եւ լեցուն, որ վախենամ դժոխքում անգամ նրա համար տեղ չի լինելու․․Վստահ եմ, էլի կլինեն այս կարգի բացահայտումներ ․․․
Լաչառությամբ ոչինչ այլեւս չես կարող քողարկել․․․