Ոստիկանությունը պարտավոր չէ ճանաչել չեմպիոններին. Արարատ Միրզոյանի կինը` Ռոմանի ձերբակալության մասին

Արարատ Միրզոյանի կինը անդրադառնալով վերջին օրերին տեղի ուենցած իրադարձություններին և մասնավորապես  Ռոմանի ձերբակալությանը, արտահայտել է իր կարծիքը, նրա համոզմամբ օրենքի առջև հավասար են բոլորը անկախ իրենց մասնագիտությունից, զբաղեցրած պաշտոնից, կարգավիճակից, գործունեության ոլորտից։ Նրա գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Ոստիկանությունը պարտավոր չէ դեմքով ճանաչելու չեմպիոններին, գրողներին, գիտնականներին, բժիշկներին: Ոստիկանությունը պարտավոր է օրենքի պահանջը հավասարապես կիրառել բոլորի նկատմամբ: Օրենքի առաջ բոլորը հավասար են և վերջ:

հ.գ. 3-րդ ճանապարհի փնտրտուքներում մոլորված պատգամավորների կողմից թեմայի հուզականության վրա դիվիդենտներ հավաքելը ընտրած ճանապարհի բնութագիրն է սոսկ: