Այսքան անթաքույց, այսքան մերկ, այսքան առանց ամոթ․ Հրանուշ Խառատյանի դիպուկ գրառումը

Հրանուշ Խառատյանն իր էջում կատարել է հետևյալ գրառումը՝ կապված ներկայիս քաղաքական իրավիճակի հետ, որտեղ մասնավորապես ասվում է. «Լսում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական ան ձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանի միջնորդության քննարկումը: Դեռ առավոտից հարցեր են հնչեցնում և ելույթներ են ունենում գլխավորապես ԲԱրգավաճի պատգամավորները: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության հիմքում քրեական հան ցագործություններն են ներգրավված: Քրեականների վերաբերյալ՝ ոչ մի հարց, ոչ մի ելույթ:

Հարցերի և ելույթների մեջ գրեթե բացառապես քաղաքական, ընդ որում անբարոյական քաղաքական պաշտպանության փորձ է՝ «մի արեք այդպիսի բան, քաղաքական արդյունքները վատ կլինեն…բոլոր մյուս քաղաքական ուժերը մոբիլիզացիայի կենթարկվեն ձեր դեմ …մի արեք այդպիսի բան, վաղը էս ուղտը ձեր դռան մոտ էլ է չոքելու… դուք էլ եք անցնելու էս ճանապարհը…վաղը քաղաքական իրավիճակ կփոխվի, և դուք եք կանգնելու իրավական պատասխանատվության դեմ…» ևլն:

Այս ամենից ես լսում եմ՝ «բոլոր քաղաքական և կուսակցականանվանվող խմբերը նույնն են, բոլորում էլ կան քրեականներ…բոլորն էլ կարող են քրեական պատասխանատվության են թարկվել, ապա եկեք քաղաքականների քր. գործերի մեջ չմտնենք, դա լիարժեք քաղաքական հետ ապնդում է…»: Այսքան անթաքույց, այսքան մ ե ր կ, այսքան առանց ամոթ… Եվ ցավն այն է, որ մեր ողջ անցյալն իրապես էլ սրանով է լցված: Երաշխիք էլ չկա, որ ապագան նույնպես…

Աղբյուրը