Ինչու համար են ձվի սպիտակ հանգույցները, կարելի է արդյոք դա ուտել

Ձուն համարվում է լայն սպառում ունեցող մթերքներից մեկը։ Այն ունի սննդարար բարձր արժեք և շատ օգտակար է։ Ձուն շատերի սննդակարգի հիմնական բաղադրիչն է։ Այն հիանալի տարբերակ է լավ նախաճաշելու համար, ձուն  օգտագործում են թխվածքների մեջ, շատ օգտակար է հում վիճակում ձու խմելը։Հավանաբար շատերն են նկատել ձվի մեջ սպիտակ հանգույցները, բայց իրականում չգիտեն դրա նշանակության մասին։ եվ իսկապես, ի՞նչ նշանակություն ունի այդ հանգույցը և արդյոք այն կարելի է ուտել։ Այդ սպիտակ հանգույցը կապող թելիկն է։ Այն տեղակայված է դեղնուցի երկու կողմերում, հենց դրա շնորհիվ էլ դեղնուցը մնում է ձվի կենտրոնում։ Կապող թելիկը՝ նույն սպիտակուցն է։ Այն կապում է իրար հետ դեղնուցը և ձվի շերտը։ Դուք կարող եք այն հեշտությամբ նկատել, երբ փորձում եք առանձնացնել դեղնուցը սպիտակուցից։ Կապող թելիկը կարելի է ուտել և դրա առկայությունը վկայում է այն մասին, որ ձուն թարմ է, իսկ երբ այն չի երևում, նշանակում է ձուն թարմ չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն