Յոդով երիտասարդացնող կրեմ, որ կհարթի կնճիռներն ու կհեռացնի պիգմենտային հետքերը, 10 տարով երիտասարդ կզգաք ձեզ

Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր թարմությունը, երիտասարդությունը և ի հայտ են գալիս կնճիռներ, որոնց քանակը ժամանակի ընթացքում ավելանում է և հատուկ խնամքի կարիք է զգացվում։ Այսօր մաշկի խնամքի միջոցների պակաս չի զգացվում, շուկան ողողված է մաշկի խնամքի համար նախատեսված միջոցներով։Առաջարկում ենք  հրաշք կրեմ, որը կհարթեցնի կնճիռները, կօգնի վերացնել պիգմենտային հետքերը։ Այս կրեմը պատրաստվում է յոդով։ Ի դեպ, սա համարվում է լավագույն կրեմը կնճիռների դեմ։ Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 1 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ վազելին, 1-2 կաթիլ յոդ, 1 ճաշի գդալ գերչակի յուղ։Պատրաստման եղանակը։ Ապակե տարայի մեջ լցնել յոդը, 1-2 կաթիլից ոչ ավելի, ավելացնել մեղրը, վազելինը և ձեթը, լավ խառնել և պահել սառը տեղում։

Կիրառման եղանակը։ Կրեմը բարակ շերտով քսել դեմքին, քսելուց առաջ նախապես կրեմի սրվակը թափահարել, թողնել մնա 15 րոպեից մինչև 1 ժամ։ Այնուհետև լվանալ գոլ ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն