«Ականատես ենք ամենաինքնասիրահարված, ստախոս ու մարդկանց մոլորության մեջ պահող ղեկավարի ելույթին. Փաշինյան,ձախողել ես ամեն բան». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ինքը սուտ է տարածում՝, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։ Ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաինքնասիրահարված,ոչ կոմպետենտ,ստախոս ու մարդկանց մոլորության մեջ պահող կառավարության ղեկավարի ելույթին։Ինչքա՞ն կարելի է ես, ես, ես-երը լսել : Երկու տարի է կամ աննախադեպ է, կամ՝ ես։ Փաշինյան,ձախողել ես ամեն բան,իսկ Արցախի հարցի քո լուծումից ամոթ է,գոնե մի խոսիր: Դիրքորոշում հայտնելուց առաջ՝ նախ այն պետք է ունենալ, իսկ դու իզմեր չունես։

Ավելի մանրամասն այսօրվա խայտառակությանը դեռ կանրադառնամ։ Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։

Հ.Գ. Օտարերկրյա մամուլին հղում անելուց առաջ,կարող ես հղում անել օտարերկրյա այն բազմաթիվ լրատվամիջոցներին,որոնք նշում են Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, քաղբանտարկյալների, ներդրումների բացակայության և քո ոչ կոմպետենտության մասին։Հ.Հ.Գ.Խեղճ Հոմերոս ու Սոֆոկլես։Դուք Նիկոլին ի՞նչ էիք արել,որ ձեզ էլ ստախոս անվանեց։ Այստեղ են ասել,ստախոսը Հոմերոսը չէ,ստախոսը դու ես, պարոն աննախադեպ:»