Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող զույգն ամուսնացել է. եկեք շնորհավորենք

Կորոնավիրուսի կասկածանքով երկիր նոր ժամանածներին մեկուսացնում են։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող զույգն այսօր ամուսնացել է:Մեկուսացման մեջ գտնվողների սնունդն ապահովող «Արտ Լանչ» սննդի կետերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ և կից գրառում արել։ Նա մասնավորապես գրել է, որ երբ առավոտյան գնում էր Ծաղկաձոր, իրեն ասել են, որ ծաղիկ ու տորթ է պետք․ «Հարցնում եմ ի՞նչ առիթ է, ասում են հարսանիք։
Մտածեցի կատակում են, պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ:

Վստահ եմ, այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը երբեք չի բաժանվի։

Երջանկություն եմ մաղթում», — ֆեյսբուքյան էջում գրել է Բակուր Մելքոնյանը