Կարևոր չէ, թե որքան դանդաղ քայլերով եք դուք առաջ շարժվում, կարևոր է կանգ չառնել ճանապարհի կեսին. անգին ու իմաստուն մտքեր, որ կարդալ է պետք

Կոնֆուցիոսի, ում իրական անունն էր Կուն-ցզի կամ Կուն-Ցյու չինացի փիլիսոփա էր, ուսուցիչ և մտածող։ Նրա ուսմունքը մեծ ազդեցություն է ունեցել հասարակության զարգացման վրա և առ այսօր նրա մտքերը շարունակում են կրթել ու կյանքի դասեր տալ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կոնֆուցիոսի իմաստուն մտքերը։ Ամեն լավի համար, որ ունենք մեր կյանքում պետք է վճարել։ Ատելը հեշտ է, սիրելն է՝ դժվար։ Մի կենտրոնացեք վատ ու բացասական մտքերի վրա։
Ընկերների ընտրությունը կարևոր նշանակություն ունի։ Միշտ ընկերություն արեք ձեզանից լավի հետ։

Շարունակեք առաջ շարժվել, մի հանձնվեք։Կարևոր չէ, թե որքան դանդաղ քայլերով եք դուք առաջ շարժվում, կարևոր է կանգ չառնել ճանապարհի կեսին։
Անցյալը թողեք անցյալում, սխալները մնացել են անցյալում, ներկայում ձեզ հետ են սխալներից մնացած դասերը։ Կառավարեք ձեր հույզերը, երբեք մի մոռացեք հետևանքների մասին։

Պատրաստ եղեք փոփոխությունների, կյանքում փոփոխություններն անխուսափելի են։ Յուրաքանչյուրը, ով հայտնվում է մեր կյանքում, իր նշանակությունն ունի։ Ոչ ոք պատահական չի հայտնվում մեր կյանքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն