Միսը՝ ֆրանսիական ձևով. նրբագույն ուտեստ, որ անտարբեր չի թողնի անգամ ամենաքմահաճ մարդուն

Միսը՝ ֆրանսիական ձևով. նրբագույն ուտեստ, որ անտարբեր չի թողնի անգամ ամենաքմահաճ մարդուն:

Բաղադրիչներ

  • 2 հավի կրծքամիս
  • 2 լոլիկ
  • 2 գլուխ սոխ
  • 1 ձու
  • 100 գ քերած պանիր
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • Աղ, աղացած սև պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրքամիսը բաժանել շերտերի և ծեծել, համեմել աղով, պղպեղով:
  2. Ձուն լավ հարել, և քսել մսի վրա:
  3. Լոլիկը և սոխը կտրատել շրջանակներով:
  4. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
  5. Ջեռոցի տապակը պատել բուսայուղով կամ յուղաթուղթ փռել:
  6. Տապակի վրա դնել հավի կրծքամսի շերտերը, վերևից սոխը, լոլիկի շրջանակները: Լոլիկների վրա թթվասեր քսել և վրան լցնել քերած պանիրը:
  7. Եփել մինչև  պանիրը ոսկեգունի, այսինքն առաջանա ոսկեգույն կեղև:

Ի դեպ նույն ուտեստը կարելի է պատաստել խոզի մսով:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն