Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ զզվելի արշավ․ Էդմոն Մարուքյան

Վերջին օրերին համացանցում  թեժ քննարկումներ եղան կապված Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձահելու կոչի հետ։ Տարբեր քաղաքական գործիչներ հանդես եկան ր հայտնեցին իրենց կարծիքը։ Հնչեցին տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ։ Էդմոն Մարուքյանն այս հարցի առնչությամբ հետևյալ կարծիքն է հայտնել․


«Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել, բոլորը փոշի են դարձել, վերացել-գնացել են: Վերջին հաշվով վաղը մյուս օրը մենք էլ դառնանք հանգուցյալներ, գալու են մեր հուղարկավորությունն էլ իրենք կազմակերպեն, եկեղեցու դեմ կարելի՞ է նման հայտարարություն անել: Նման հայտարարություններում պետք է զգույշ լինել: Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ զզվելի արշավ:

Վեհափառ հայրապետին իր ավազանի անունով կոչելը վիրավորանք է»։Պատգամավորը դիտարկում է արել, թե երբ Հռոմի Պապն իր գահից ինչ-որ բան է ասում, անսխալական է համարվում: Հայ առաքելական եկեղեցին ավելի լիբերալ է այդ առումով:

Աղբյուրը