Ուզում ենք իմանալ՝ մենք ո՞ր կետի մեջ ենք, մի ամիս կանգնած ա գործը, էլի ա կանգնելու, ոնց անենք․ վարորդները անհանգստացած են

Հասարակության շատ խմբեր մտահոգված են ու անհանգստացած, քանի որ սոցիալական աջակցության ծրագրերի շահառու չեն։ Նման անորոշ վիճակում այսօր շատերն են։ Նրանց շարքում են նաև երթուղայինի վարորդները։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձարցրել։ Նրանք, շատերի պես, զրկված են եկամտի աղբյուրից և չեն կարողանում հոգալ ընտանիքի կերակրման հոգսը։

Նրանցից շատերը ընտանիքի միակ աշխատողն են։  «250-ից ավելի վարորդ ենք։ Եթե պետությունն աջակցություն չի ցուցաբերում, տնօրինությանն ի՞նչ դիմենք։ Երեխաներ կան տանը, վարձով ենք ապրում, ո՞նց անենք։ Լա՛վ, վարկերը սառեցվեցին, հետո պետք ա ուզեն չէ՞ էդ ապառիկները․․․ Գրանցված ենք, բայց չենք ստացել ոչ մի բան։ Տնօրենն ասում ա՝ եթե կառավարությունը չի փոխանցում գումար, ես ի՞նչ անեմ»,- ասացին նրանք։

«Ուզում ենք իմանալ՝ մենք ո՞ր կետի մեջ ենք, մի ամիս կանգնած ա գործը, էլի ա կանգնելու

․․․ Ամենքին հատկացնում են, շոֆերը գլոբուսից դուրս ա»։

Վարորդներից մեկը նույնիսկ կատակել է․ «Գիտե՞ս՝ ինչ ա մնում, գնամ ապերացիա ըլնեմ, հղիանամ, որ էդ փողը ստանամ։ Ինչքա՞ն սպասենք աջակցությանը, երկրորդ ամիսն է՝ հաց չենք կարողանում առնել, ո՞նց համբերենք։ Մենք օրվա հացով ապրող խավին ենք պատկանում, միլիոն չենք դզել տան մեջ։ Ուզում ենք հասկանալ՝ մենք աջակցության ո՞ր կետի մեջ ենք, բայց պատասխան չկա պարետատնից, տնօրենն էլ ասում է՝ պետությունը պտի հատկացնի։ Ի դեպ, անցյալ ամսվա փողն էլ չենք ստացել»։

Աղբյուրը