Կարևոր․ Արայիկ Հարությունյանը ամառային արձակուրդները դասերով փոխարինելու մասին

Այս օրերին հայտնի պատճառներով դասապրոցեսն իրականացվում է օնլայն տարբերակով։ Բայց այնուամենայնիվ շատերի համար պարզ չէ այն հարցը․ ամառային արձակուրդներ կլինեն, թե՞ ամռան ընթացքում  կլրացվի այս ընթացքում բաց թողնվածը։

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ դպրոցական ամառային արձակուրդները այս տարի փոխարինվեն ուսումնական կիսամյակով, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է.

«Ես դա շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև մեր ուսուցիչների ջանքերի շնորհիվ, մեզ հաջողվեց հիմնական ծավալով իրականացնել ծրագրերը, որ աշակերտները հետ չմնան դրանցից: Եթե լրացուցիչ դասեր անհրաժեշտ լինեն, ապա դրանք կլինեն ոչ մեծ ծավալով: Այս պահի դրությամբ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բավականին մեծ ծավալով աշխատանք իրականացվում է մեր ուսուցիչների և կրթական համակարգի կազմակերպիչների կողմից, և մենք ամռան ընթացքում ամբողջությամբ դաս անելու կարիք չենք ունենալու։

Աղբյուրը