«Մարդու մեջ պայքար է գնում չար ու բարի գայլերի միջև. Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես». հնդկացի ժողովրդի իմաստուն մտքերը

Հնդկացի ժողովրդի իմաստուն մտքերը. Հոգին ծիածան չի ունենա, եթե աչքերում արցունք չի եղել: Նրա համար, որպեսզի լսեք Ձեզ, հարկավոր են լուռ օրեր: Նա, ով լռում է, գիտի երկու անգամ ավելի շատ, քան շատախոսը: Լավ մարդը տեսնում է լավ նշաններ: Կան շատ եղանակներ` բուրելու, ինչպես սկունսը: Պետք է միայն մեռնել: Եթե դու բան ունես ասելու, կանգնիր, որ քեզ տեսնեն: Երեխան հյուր է քո տանը` կերակրիր, սովորեցրու և բաց թող: Ամեն ինչ աշխարհում ունի իր նպատակը, յուրաքանչյուր հիվանդություն` իր դեղը, որը բուժում է այն, իսկ յուրաքանչյուր մարդ` իր ճակատագիրը: Սկզբից նայիր մոքասիներիդ հետքերին, նախքան կդատես ուրիշ մարդկանց թերությունների մասին: Միշտ չէ, որ թշնամին թշնամի է, իսկ ընկերը` ընկեր: Եթե դու նկատում ես, որ սլանում ես մեռած ձիու վրա, իջիր նրանից: Մի դատեք մարդուն, մինչև նրա մոքասիներով չանցնեք երկու լուսին: Աշխարհում ամեն ինչ ունի իր երգը: Լավ ասված խոսքն ավելի լավ է դիպուկ գցված կացնից:

Նույնիսկ սատկած ձուկը կարող է լողալ հոսանքի ուղղությամբ: Հայրենիքն այնտեղ է, որտեղ Ձեզ համար լավ է: Խոսիր երեխաների հետ, երբ նրանք ուտում են, և քո ասածը կմնա, եթե նույնիսկ դու գնաս: Մարդն ինքը պետք է պատրաստի իր նետերը: Երբ Դուք ձիուն կապում եք սյանը, մի՞թե մտածում եք, որ նա ուժ կհավաքի:Գորտը չի խմում այն առվի ջուրը, որտեղ ապրում է:  Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կբռնվի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ Դուք կհասկանաք, որ փողն ուտել չի կարելի: Կյանքը հոսում է ներսից դուրս: Հետևելով այս մտքին` դու ինքդ կդառնաս ճշմարտություն: Ասա ինձ, և ես կմոռանամ: Ցույց տուր ինձ, և ես չեմ կարող հիշել: Ներգրավիր ինձ համագործակցության մեջ, և ես կհասկանամ: Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է գնում չար ու բարի գայլերի միջև: Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես: