Կորոնավիրուսները կգան կանցնեն, դուք ու ձեր երեխաները ապրելու եք երկրում, մի մոռացեք, մի ոչնչացրեք ձեր երեխաների ապագան, պատվով ապրելու նրանց հնարավորությունը․ Ալեքսանդր Սայադյանի դիպուկ գրառումը

Ալեքսանդր Սայադյանը  իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել հետևյալ բովանդակությամբ. ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Կորոնավիրուսի` Հայաստան թափանցելուց այնուհետև անընդհատ մտածում Եմ, ինքս ինձ հարց եմ տալիս, թե տեսնես աշխարհում կա՞ գեթ մի երկիր, ուր իրենց ընդդիմադիր համարողները այդքան ուրախանում են վարակվածների թվի ավելացումով և հարցիս պատասխան չեմ գտնում։

Եվ ոչ այն պատճառով, որ փնտրել, ուսումնասիրել և չեմ հայտնաբերել, այլ` Քանզի բանական մարդու ուղեղում այդպիսի միտք ուղղակի ծնվել չի կարող, քանի որ դա կլինի խրախճանք ժանտախտի ընթացքում։

Սակայն արի և տես, որ մեզ մոտ դա հնարավոր է, ավելին` իրականություն է։ Դե, ինչպես հանրահայտ ընկերության գովազդն է ասում` մերն ուրիշ է։ Մեծն Նժդեհի թևավոր խոսքն էլ պահենք մտքներումս։

Պլպլան գլխով մի երիտհանրապետական նախկին պատգամավոր ունենք, աշոտյանարմեն վերնագրով, որի ուրախությունը հասել է անպատկառության և անբարոյականության այն աստիճանի, որ լկտիաբար ցանկություն է հայտնում կորոնավիրուսին նվիրված երգ գրել։

Հասկանալի է, որ այդ առաջարկը մտքի այդ գիգանտը արել է հեգնելով ներկայիս իշխանությանը, սակայն ինչքան բարոյազրկված պիտի լինի մարդը, որ իրեն թույլ տա կատակել մի թեմայի վերաբերյալ, որը հանգստից զրկել է մի ողջ երկիր և ազգ։ Օրինակներ էլի կան, բայց չեմ թվարկի, որ ավելորդ անգամ մի քանի լընգուլավազի անուն չհնչեցնեմ։

Հարցը երևույթն է։ Խոսքս ուղղում եմ չարախնդալու այդ սիրահարներին. բերաններդ ավել-պակաս շաղ մի տվեք։

Կորոնավիրուսները կգան կանցնեն, դուք ու ձեր երեխաները ապրելու եք երկրում, մի մոռացեք։ Մի ոչնչացրեք ձեր երեխաների ապագան, պատվով ապրելու նրանց հնարավորությունը։ Իսկ ավելի կարճ` կդորըմ մարդ եղեք…

Աղբյուրը