Մոսկվայից ժամանած մեկուսացված քաղաքացիների «5 աստղանի կարանտինը»

Ինչպես հայտնի է դարձել Մոսկվայից վերադարձած մեր հայրենակիցները հասկանալի պատճառներով գտնվում են կարանտինի մեջ։ Նրանք մեկուսացված են, սակայն ոչ անտեսված։ Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է անցնում նրանց կարանտինը, քանի որ համացանցում հակասական լուրեր են շրջանառվում ։Այս առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական  Աշոտ Սարգսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հատուկ կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սնունդի մասին

Նախաճաշ – ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ
Ճաշ – Հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ
Ընթրիք (սա երեկվանն է)- Խորոված
Ջուրը անսահմանափակ

Մեծ հպարտությանբ կարող եմ ասել, որ այ սենց է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»։

Տեղեկացնենք, որ Մոսկվայից եկած և մեկուսացված քաղաքացիները տեղավորել են կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցներում՝ «Փարիզ» և «14-րդ հարկ» հյուրանոցներում։