Տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ արեցին բուժաշխատողները կարանտինի մեջ գտնվող փոքրիկ 1-ամյա փոքրիկի ծննդյան օրը

Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են 24 ժամյա ռեժիմով, նրանցից շատերը օրերով, շաբաթներով չեն տեսել իրենց ընտանիքի անդամներին, նրանք ապացուցեցին, որ իրենց գործի նվիրյալներն են և իրենց ծանրաբեռնված աշխատանքայի օրվա ընթացքում չեն մոռանում նաև բարոյական աջակցության մասին։

Ավիատրանս հյուրանոցում իր ընտանիքի հետ մեկուսացված Արտո Այվազյանը  Info Armenia-ի խմբագրության հետ զրույցում կիսվել է  իր հաճելի տպավորություններով՝ իր շնորհակալական խոսքը հայտնելով հյուրանոցում իրենց հետ մեկուսացած բուժաշխատողներին,սպասարկող անձնակազմին,խոհարարներին և իհարկե ղեկավարությանը նախ և առաջ նրանց մարդկային վերաբերմունքի և հետո կատարած հսկայածավալ աշխատանքի համար։

Ստորև ներկայացնում ենք հուզիչ և ջերմ տեսանյութ, որտեղ բուժաշխատողներն ու հյուրանոցի անձնակազմը անակնկալ են մատուցում կարանտինի մեջ գտնվող փոքրիկի ծննդյան 1 ամյակի առթիվ։

Աղբյուրը