«Սովորեք այս գերազանց դասը. կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել». Աստծո Ամենօրյա Խոսքը, մայիսի 27

Ամենօրյան Պատգամներ «ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԱԽԸ». մայիսի 27. Սովորեք այս գերազանց դասը. կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել: Կարևորն այն չէ, թե ինչ վշտեր ու դժվարություններ կբերի օրը. Իմ պահանջը այն է, որ դուք սիրով ու խնդությամբ լցվեք- ինչ էլ որ պատահի: Ոչ թե տրտմությամբ լցված համակերպությունը, այլ՝ սերն ու խնդությունն է Իմ Կամքը ընդունելու իրական նշանը: Այնպես արեք, որ ձեզ հանդիպող ամեն մեկը ձեզնից բաժանվի քաջալերված ու երջանիկ:Սիրով ու խնդությամբ վերաբերվեք բոլոր նրանց հետ, ում հանդիպում եք. Լինեն դրանք փոքրիկ երեխաներ, թե երիտասարդներ, տարեկից, թե արդեն ծերացած, վշտի տակ կծկվածներ, թե անհոգ կամ մեղավոր մարդիկ:

Մի՛ վախեցեք: Հիշեք, թե անապատի մեջ Ես ինչպես դիմավորեցի չար դևը ու հաղթեցի նրան. «Հոգու սիրով, որ Աստծո խոսքն է»:

Դուք էլ պետք է ունենաք ձեր պարզ ու անմիջական պատասխանը՝ չարի հարուցած ամեն տեսակ վախի դիմաց. Արագ ու ճիշտ պատասխանը՝ հաստատված Ինձ վրա ունեցած ձեր վստահությամբ: Որտեղ հնարավոր է, ասեք այն բարձրաձայն:Արտասանված Բառը իր յուրահատուկ ուժն ունի: Վախը մի համարեք, իբրև արդյունք ձեր տկարության, հիվանդության կամ մտահոգության, այլ ընդունեք այն՝ իբրև ձեր դեմ հարուցած մի իրական փորձություն, ինչի վրա հարկավոր է հարձակվել ու հաղթել:

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ