Անչափ համեղ շոկոլադե տորթ՝ առանց ջեռոցի. համից ուղղակի հագենալ չի լինում

Պատրաստեք այս տորթն առանց ջեռոցի, և կարելի է պատրաստել ցանկացած տոնի ժամանակ։ Այն շատ արագ է պատրաստվում, պարզ է և հասանելի։

Բաղադրիչներ՝

  • Թխվածքաբլիթ — 220 գրամ,
  • Դառը շոկոլադ — 220 գրամ,
  • Սերուցք —  160 գրամ,
  • Կարագ — 2 ճաշի գդալ։

Գլազուր՝

  • Դառը շոկոլադ —  110 գրամ,
  • Սերուցք —  80 մլ,
  • Կարագ — 1 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը՝

Տորթի ձևամանին քսել կարագ։ Թխվածքաբլիթները փշրել։ Ամանի մեջ դնել շոկոլադը։

Կարագը և սերուցքը դնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա, հալեցնել և եռացնել։ Այս խառնուրդին ավելացնել շոկոլադը և խառնել մինչև միատարր զանգված ստանալը։

Շոկոլադե խառնուրդին ավելացնել մանրացրած թխվածքաբլիթները և զգուշորեն խառնել։ Դնել այս խառնուրդը պատրաստի ձևամանի մեջ։

Դնել ձևամանը սառցախցիկում 3 ժամ։ Հանել տորթը սառցախցիկից։ Փոքր կաթսայի մեջ եռացնել՝ խառնելով սերուցքն ու կարագը, ինչպես նաև լցնել շոկոլադի խառնուրդը։

Աղբյուր