«Ցիկլոն՝ Միջերկրական ծովից, նպատակը՝ Կորոնավիրուսի մաքրում»․Սուրենյանի նորությունները

Գագիկ Սուրնյանը ֆեյսբուքում հաճախ է հանդես գալիս հումորային գրառումներով։ Օգտատերերը մշտապես անհամբերությամբ են սպասում նրա եղանակային կանխատեսումներին, ինչպես նաև հումորներին։ Նա երբեմն առանձնացնում է օգտատերերի հումորային գրառումները և դրանք հրապարակում։

Հատկապես այս օրերին, երբ բոլորը լարված հետևում են թե սեփական երկրում, թե ամբողջ աշխարհում իրադարձությունների ընթացքին՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, անհրաժեշտ է մի փորք լիցքաթափվելը։ Մեր շատ սիրելի Սուրենյանը մեզ ուրախացնում է ոչ միայն եղանակային լավ կանխատեսումներով, այլ նաև փորձում է բարձր տրամադրություն հաղորդել մեզ։

Գրել եմ․ «Միջերկրական ծովից ցիկլոն է մոտնում Հայաստանին», մի օգտատեր մեկնաբանել է «Իսկ այդ ցիկլոնը ձևաթուղթ ունի՞»

Սա էլ այսօր Հայաստան ներթափանցող ցիկլոնի ձևաթուղթը։ Հեղինակ՝ Levon Azizyan

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն